Թուրքիայի արհմիությունները գործադուլի կոչ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի խոշոր արհմիությունները ողջ երկրում մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ Սոմա քաղաքի մոտ գտնվող հանքահորի ողբերգության հետ կապված, որն առնվազն 282 մարդու կյանք է խլել, տեղեկացնում է BBC-ին:

Արհմիությունների ղեկավարների խոսքով, վերջերս երկրում իրականացված լեռնարդյունաբերության մասնավորեցումը հանքափորների աշխատանքային պայմանները ավելի դժվար և նրանց կյանքի համար ավելի վտանգավոր է դարձրել:
Հեղափոխական աշխատավորական արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար Արզու Չերկեզողլուն կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին սև զգեստներ հագնել և երթ անցկացնել դեպի աշխատանքի նախարարություն:

«Սոմայի զանգվածային սպանություններում մեղավոր են նրանք, ովքեր կիրառել են մասնավորեցման քաղաքականությունը, վտանգել են բանվորների կյանքը, շահույթի հետևից ընկնելով կրճատելով ծախսերը», – ասվում է մեկ այլ կազմակերպության` Պետական ծառայողների արհմիության հայտարարությունում:




Լրահոս