«Նախկին վարչապետը հարկատուների հաշվին մեկնում էր այլ երկրներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ  պետական պահպանության անձանց հետ կապված ծախսերի քննարկմանը և հիշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Նախկին վարչապետը ինքնաթիռներով մեկնում էր այլ երկրներ՝ հարկատուների հաշվին եւ այդ ծախսերը չէին երևում»,-նշեց նա:

Նրա խոսքով,  այդ ծախսերը գաղտնի չպետք է լինեն եւ առաջարկեց օրենքը հետ ուղարկել կառավարություն՝ լրամշակելու համար:

«Ծախսեր են անում գաղտնի գրիֆի տակ, սա անընդունելի է, սա պետք է հանրությանը հայտնի լինի»,-հայտարարեց Զոհրաբյանը:




Լրահոս