
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը հայտարարեց, որ իրենց նպատակն է ստեղծել ինստիտուցիոնալ ընդդիմություն, ձևավորել ստվերային կառավարություն, ինչպես նաև իշխանափոխություն իրականացնել:
Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ արդեն ունեն իրենց գրասենյակը, կայքը, հիմնադրամը:
«Մեր նպատակն է ձևավորել ապագա Հայաստանի նախագիծ և դրան հասնելու համար ներգրավվել մասնակիցներ»,- ասաց նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը:
Խոսելով իշխանափոխություն իրականացնելու մասին` Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, դրան հասնելու համար կարող են օգտագործվել նաև ընտրությունները:
«Երբ զգանք, որ ի վիճակի ենք իշխանափոխություն անել, կոչ կհնչեցնենք»,-եզրափակեցին նախաձեռնության անդամները: