Լեռնային Ղարաբաղի վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:
Համաձայն հրամանագրի` երկարամյա անբասիր աշխատանքի համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են.
Սուսաննա Հարությունյանը՝ ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
Արթուր Սարգսյանը՝ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության
աշխատակազմի Հադրութի շրջանային բաժնի պետ։
Լեռնային Ղարաբաղի վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն արժեքավոր նվերներ հանձնելու մասին: