
Այս ամսվա սկզբին Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկի գլխավոր ծննդատան վերակենդանացման բաժանմունքում 8 նորածին է մահացել,-գրում է Lifenews -ը: Ծնողների պնդմամբ` հունվարի 1-ից 10-ը հիվանդանոցում պարբերաբար անջատվել է էլեկտրաէներգիան, ինչն էլ ողբերգության հիմնական պատճառ է հանդիսացել: Նշենք, որ մահացած բոլոր երեխաները վերակենդանցման բաժանմունքում շնչել են արհեստական շնչառություն ապահովող սարքավորման օգնությամբ: