ՀՀ Ազգային Ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագիծը։
Նշենք, որ այն նախատեսում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ տրանսպորտի տեխնիկական սպասարկման և նորոգման, արարողակարգային ծախսերը, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման ծախսերը դարձնել գաղտնի:
Այս առումով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ այս օրինագիծն ի հայտ է եկել այն աղմկահարույց բացահայտումներից հետո, երբ պարզվեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հարկատուների հաշվին թանկարժեք ինքնաթիռներ է վարձում։
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծեց, որ իշխանությունն այս օրինագծով կոռուպցիան պահպանելու է պետականորեն և գոցելու է գաղտնիության շղարշի տակ։
«Մենք գիտենք, որ գնումների ոլորտը խիստ կոռաւմպացված է Հայաստանում: Ասում եմ` հղում կանեմ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, որտեղ գրված է, որ գնումների ոլորտում տիրում է համակարգային խախտումներ և սրանք չհերքվեցին որևէ մեկի կողմից», նշեց նա: