Armlur.am-ն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` արդյոք իշխանափոխության հասնելու ճանապարհին համագործակցություն ընդդիմադիր` հատկապես խորհրդարանական ուժերի հետ նախատեսվում է:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` իրենք համագործակցելու են նախ և առաջ հասարակության հետ, իսկ քաղաքական ուժերի հետ համագործակցելիս պետք է հասկանալ` ինչի շուրջ են համագործակցելու, համագործակցող կողմերից յուրաքանչյուրը ինչ պարտավորություններ ու իրավունքներ է ունենալու:
Հարց հնչեց նաև Բաղրամյան 26-ից «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության ուղղորդվելու մասին: Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց. «Այն մարդիկ ու այն ուժերը, որոնք Սերժ Սարգսյանին իշխանություն բերելու համար կրակել են մարդկանց վրա, 2013 թ-ին ընտրությունների ժամանակ մատը մատին չեն տվել Սերժ Սարգսյանին խանգարելու համար, կանեն ամեն ինչ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության և Բաղրամյան 26-ի հետ կապի իմիտացիա ստեղծելու և սեփական կապերը քողարկելու համար»:
Սոնա Դավթյան