
Հունվարի 20–ին գումարված Երևանի ավագանու արտահերթ նիստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը,ավագանու անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը։ Շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջինիս հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում և , որպես քաղաքապետի տեղակալ առաջադրել է աշխատակազմի ֆինասական վարչության պետ Վահե Նիկոյանի թեկնածությունը։ Ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել քաղաքապետի առաջարկությանը։ Արտահերթ նիստում Երևանի ավագանին հստատել է նաև Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը։Այս մասին armlur.am -ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: