Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ» գործակալությանը, մայիսի 11-ին Սանկտ-Պետերբուրգում կայացել է գողական հավաք, որի արդյունքում երկու «օրենքով գողեր»` 40-ամյա Ալեքսեյ Գուդինինը, նույն ինքը Լյոխա Իրկուտսկին, և 31-ամյա Բեսիկ Կվինխիձեն` Բեսո Ռուստավսկին, զրկվել են գողական տիտղոսից:
Եվս մեկ «օրենքով գող»` 51-ամա Մերաբ Մզարելուան «խիստ նախազգուշացում» է ստացել: Այս մասին Միրիչի, Շիկահեր Ալբերտի, Սաչինոյի, Բեսո Զարանդիայի, Գոչոի և Յուրա Լազարևսկու ստորագրությամբ տարածվել է «քսիվ», որում ասվում է, որ «Լյոխան և Բեսոն խաբեությամբ ուզում էին թափանցել գողական ընտանիք», և որ իրականում նրանք «երբեք գողական չեն եղել»:
Պարբերականի տվյալներով, հավաքը կայացել է Պիտերի ադրբեջանական ծագումով գող Ալի Գեյդարովի նախաձեռնությամբ, որը Գուլի մականունով իր համերկրացի Նադիր Սալիֆովի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով չլուծված հարցեր է ունցեցել Գուդինայի և Մզարելուայի հետ: Նրանց հետ հարաբերություններում լարվածությունն առաջացել է ոստիկանության կողմից երկու քիլերների ձերբակալելուց հետո, որոնք, ըստ լուրերի, վարձել էր Գուլիան` Ալբերտի դեմ մահափորձի համար:
Ալբերտի ընդդիմախոսները, իբր, ակնարկել են, որ Ալբերտն ինքն է ոստիկաններին հայտնել քիլերների մասին: Մզարեուլան այդ կոնֆլիկտում պաշտպանել է Գուլիային:Դատելով այն բանից, որ նրա և Գուդինայի համար ամեն բան վատ է վերջացել, ոստիկանության հետ Ալբերտի համագործակցության փաստն ապացուցել նրան չի հաջողվել:
Ինչ վերաբերում է Կվինիխիձեին, նրա մասով ընդունված որոշման պատճառ է դարձել գողերից Էլգուդժա Տուրկաձեի՝ իր կոնֆլիկտը թաքցնելը:
2006թ.-ին Բուտիրկայում Բեսոն մերկացվել է Գուդժայի կողմից` ադմինիստրացիայի հետ կապեր ունենալու վերաբերյալ, ծեծվել է և հեռացվել ընդանուր գործերից: Այն բանից հետո, երբ Կվինիխիձեն գող է դարձել, նրան հիշեցրել են մինչև թագադրությունը պատահած դեպքը:
Ակնհայտ է, որ հավաքը առաջին հերթին հարվածել է Կարդավա եղբայրների շահերին: Գուդինյան հանդիսանում էր նրանց փոքրաթիվ սլավոնական կողմնակիցներից մեկը: Բեսոն նրանց սանիկն էր, իսկ Մղարեուլան Գելայի աներն էր: