«Մարկեսին թոշակի ուղարկելու ժամանակն է». Ալվարադո (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտակա բոքսային ուիքենդի գլխավոր մենամարտը լինելու է 4 տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Խուան Մանուել Մարկեսի և Մարկ Ալվարադոյի մենամարտը:

Մայք Ալվարադոն, ով մոտակա շաբաթ օրը մենամարտելու է մեքսիկական բռնցքամարտի կենդանի լեգենդ՝ 40-ամյա Խուան Մանուել Մարկեսի հետ, հայտարարել է, որ մեծ հարգանք է տածում իր մրցակցի հանդեպ, բայց այնուամենայնիվ հույս ունի, որ մարտից հետո իր հակառակորդին կուղղարկի վաստակած հանգստի:

«Հիասքանչ կլինի լեգենդին թոշակի ուղարկելը: Ես հարգում եմ Մարկեսին և նրա հիասքանչ կարիերան, բայց հիմա իմ ժամանակն է եկել: Սա այն հնարավորություններից է, որ չի կարելի բաց թողնել, և ես ռինգում կանեմ ամեն ինչ՝ հաղթանակելու համար: Դա հիասքանչ մարտ կլինի, ու որպեսզի հաղթեմ այս մարտը Մարկեսի դեմ՝ պետք է անսխալ կռվեմ»,- Ալվարադոյի խոսքերը մեջբերում է  Boxingscene-ը:

Այս մենամարտի հաղթողը, ամենայն հավանականությամբ,  WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն  ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի ամենահավանական մրցակիցը կդառնա:

10370795_627921303968339_885993840_n




Լրահոս