Էրդողանի խորհրդականը ծեծել է ցուցարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Յուսուֆ Էրկելը ծեծել է ցուցարարին, որը բողոքի էր դուրս եկել Սոմա քաղաքի հանքահորում տեղի ունեցած վթարից հետո, հայտնում է РИА Новости-ին:

Նախօրեին Սոմայում հանքափորների զոհվելու կապակցությամբ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունցել: Մասնավորապես, հավաքվածներից շատերը իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիայի վարչապետ Էրդողանի կառավարությունից, իսկ  իրեն` վարչապետին՝ «մարդասպան» և «գող» են անվանել:

Մինչդեռ զոհերի թիվն ավելացել է և հասել 282 մարդու: Այս մասին լրագրողներին է հայտնել էներգետիկայի և բնական ռեսուրսների  նախարար Թաներ Յիլդիզը: Նրա խոսքով, վերջին 12 ժամվա ընթացքում հանքահորում ոչ մի կենդանի մարդ չի հայտնաբերվել: Դատական բժիշկներն արդեն հարազատներին են հանձնել 217 մարդկանց դիակաները:

Առողջապահության նախարար Մեհմեդ Մյուեզզինողլին հայտնել է, որ հիվանդանոցներում են գտնվում 27 մարդ, որոնք թունավորվել են շմոլ գազից: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:




Լրահոս