Ես կհայտնեմ իմ տեսակետը՝ հիմք ընդունելով ԲՀԿ-ի համագումարում ընդունված մեր կուսակցության ծրագիրը, որտեղ նշված է, որ մենք կողմ ենք 100 տոկոս համամասնական ընտրակարգինե,- այսօր ՀՅԴ-ի եւ Ժառանգության կազմակերպած համաժողովի ընթացքում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը դեռեւս չի քննարկել ՀՅԴ-ի եւ Ժառանգության նախաձեռնությունը, սակայն մինչեւ այդ նախաձեռնության օրենսդրական փաթեթն ԱԺ ներկայացնելը կքննարկեն:Զոհրաբյանի խոսքերով՝ եթե մենք ուզում ենք պրոֆեսիոնալ խորհրդարան ունենալ, ապա այդ անցումը պետք է կատարենք, ու նաեւ հավելեց, որ իրեն զվարճացրել է այն հակափաստարկը, թե ԵԽԽՎ-ն է դեմ այդ անցմանը:Համաժողովը վարող ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, թե հուսով է, որ ԲՀԿ-ն կքննարկի եւ կպաշտպանի իրենց եւ Ժառանգության համատեղ նախաձեռնությունը.Մինասյանը տեղեկացրեց, որ համամասնականով անցած 90 պատգամավորների 51 տոկոսը շատ ակտիվ են եղել, պասիվ են եղել՝ 28 տոկոսը. “Իսկ մեկ-երկու ծպտունի ռեժիմով աշխատել են 15 տոկոսը”:
Ն. Զոհրաբյան. ԲՀԿ կողմ է 100 տոկոս համամասնական ընտրակարգին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ