
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ արտահերթ ելույթով:
«Սին են այն բոլոր մտայնությունները, թե հնարավոր է ինչ-որ բան գաղտնի պահել, շվաքի տակ, շղարշի տակ թաքցնել մեր երկրում, և դա ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը շատ փոքր է, և բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ոչ միայն այն պատճառով, որ հանրահայտ է հազարամյակներով՝ ոչ մի բան ի վերջո գաղտնի չի մնում, ամեն ինչ բացահայտվում է, այլ նաև այն և գլխավորապես այն հանգամանքի պատճառով, որ մենք այս դահլիճում նստած՝ իրականացնում են հանրային վերահսկողություն», – նշեց նա:
Նա ընդգծեց, թե միշտ լսում ու քննարկում են բոլոր ծախսերը, որ կապված են թե՛ պաշտպանության, թե՛ ազգային անվտանգության ոլորտի, թե՛ պետական գաղտնիք կամ ազգային անվտանգության առարկա հանդիսացող այլ բոլոր ծախսերի հետ:
«Այդ ամբողջ տեղեկատվությունն ինքներս լսում ենք, քննարկում, հաստատում, հետո բոլորս միասին հնարավորություն ունենք բոլոր հարցերը տալու և ամբողջ տեղեկատվությունն իմանալու: Ուզում եմ այս հնչեղ հայտարարությունը, թե ծախսերը փակ են, հանրության համար չհնչեցվեն, և հանրությունը հանկարծ թյուրիմացության մեջ չընկնի, թե մեր երկրում ծախսերը փակ են: Ծախսերը հայտնի են մեզ, հրապարակային են, հաստատվում են բյուջեով և բյուջեի հաշվետվությամբ»,- հայտարարեց նա:
Նա հավելեց, թե իրենք, ինչպես իրենց ընդդիմադիր գործընկերները, մասնակցում են պատվիրակությունների կազմով եղած այցերին, և այդ տրամաբանությունը ենթադրում է, որ փոխանակ 20-30 կամ 40 մարդու տոմս գնվի, ավելի էժան է ստացվում ինքնաթիռի վարձակալությունը:
Մանրամասները` armlur.am-ի տեսնայութում: