
Հայաստանում արդարադատության ոլորտում առկա խնդիրներից մեկն այն որ է, մեկ շնչի հաշվով ցմահ դատապարտվածների թիվը բավական շատ է երկրի համար,-այսօր Ազգային ժողովում դատաիրավական հարցերով լսումների ժամանակ ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:Նշենք, որ ներկայում Հայաստանում ցմահ ազատազրկման է դատապարտված 99 մարդ: Ցմահ ազատազրկվածների պահանջներին ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ծանոթ է. բացի ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխություններից, այսինքն՝ ցմահ ազատազրկումը 15-20 տարի ազատազրկմամբ փոխարինելուց, ցմահ ազատազրկվածներ ունեն նաեւ այլ պահանջներ:Հրայր Թովմասյանը հավատացրեց, որ ոլորտում առաջ քաշած վերջին փոփոխությունները հնարավորւթյուն կտան փոխել նախ ցմահ ազատազրկվածների ռեժիմները: Այսինքն՝ եթե հիմա նրանք գտնվում են փակ ռեժիմի տակ, ապա բարեփոխումներն իրականացնելու դեպքում փակից աստիճանաբար կանցնեն կիսափակի եւ ապա բացի:Թովմասյանը նաեւ նշեց, որ փոփոխությունները ցմահ դատապարտվածներին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորություն կստեղծեն: