Քաղաքապետը պարգեվներ է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Երեւանի քաղաքապետանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ “Սրտաբանություն” գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ինստիտուտի ներկայացուցիչների և նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր Կառլեն Ադամյանի հետ:Ըստ քաղաքապետարանի կայքի`հայկական բժշկության, մասնավորապես սրտաբանության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար, “Սրտաբանություն” գիտահետազոտական ինստիտուտի 50 ամյակի, ինչպես Կառլեն Ադամյանի ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ Տարոն Մարգարյան վերջինիս պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:Շնորհավորելով հյուրերին գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ հանդիպմանը ներկա բժիշկներից շատերը նաև ինստիտուտի հիմնադիրներն են, ովքեր իրենց կյանքը նվիրել են բժշկագիտության այդ ուղղության զարգացմանը և իրենց մատուցած որակյալ ծառայություններով բնականոն կյանքի վերադարձրել հազարավոր մարդկանց:Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցել ինստիտուտին:Առողջապահության համակարգում երկարատև,բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար “Սրտաբանություն” գիտահետազոտական ինստիտուտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:




Լրահոս