
Բնապահպանական ակտիվիստների ահազանգի հետքերով, ըստ որի Տաշիրի շրջանի Մեծավան գյուղի մոտ զանգվածաբար սոճու անտառ է հատվում, երեկ մարզ էր այցելել Բնապահպանության նախարարի հրամանով կազմված հատուկ տեսչական խումբը: “Տեսչական խումբը տեղում ուսումնասիրություն կատարելով̀ պարզել էր, որ բոլոր հատված բները համարակալված են և համապատասխանում են անտառհատման կտրոններին” : armlur.am -ին հայտում են Բնապահպանության նախարարության լրատվության բաժնից:Նախարարությունից հաստատեցին, որ խոսքը շուրջ 200-250 “սանիտարական հատման” մասին է : Հատումները իրականացվում են “Հայանտառ” ՊՈԱԿ-ի կողմից: