Երեկ` 16:30-ի սահմաններում, Երեւանի Տիգրանյան փողոցում անկանոն կրակոցներ էին հնչում: Մեքենաների հետեւում թաքնված անցորդներից մեկն ահազանգեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն` տեղեկացնելով, որ փողոցում մարդիկ իրար են սպանում: Հայրենի ոստիկանությունը «քնած էր», նրանք դեպքի վայր են հասել այն ժամանակ, երբ բոլոր մասնակիցները վաղուց անհետացել էին: Որոշ ժամանակ հետո պարզեցինք, որ կրակոցների հեղինակները «Նիկո» կահույքի սրահի սեփականատիրոջ եղբորորդու եւ «Դավիդով» ֆիրմայի ծխախոտի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատերերից մեկի` Արթուր Մանվելյանի որդիներն են: Երիտասարդները նախ բավականին երկար ժամանակ վիճաբանել են, այնուհետեւ կրակահերթ բացել: Երեկ թե՛ «Նիկո»-ի, թե՛ «Դավիդով»-ի սեփականատերերն անհետ կորել էին: «Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել միայն ֆիրմայի տերերից մեկի` Կարո Շահբազյանի հետ: Վերջինս էլ ասաց, թե ինքն այս օրերին արտասահմանում բուժվում է եւ որեւէ կոնկրետ տեղեկություն չունի, թե ինչ է կատարվել:
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՇՎԵՑԻՆ ՄԻԱՅՆ ՊԱՐԿՈՒՃՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի