
ԱԺ նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության նախկին փոխնախագահ, նախկին քաղբանտարկյալ եւ Հայ ազգային կոնգրեսի անդամ Մյասնիկ Մալխասյանն իր թեկնածությունն է առաջադրելու թիվ 14 ընտրատարածքում: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` Մալխասյանը` հայտարարելով, որ ընտրատարածքի բնակիչների հետ իր հանդիպումները «գալիս են ապացուցելու, որ ժողովրդավարությունը պետք է հաղթի այս ընտրություններում»: Հիշեցնենք, որ Ապարանի շրջանի այս ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրելու նաեւ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը: Այսպիսով` ապարանցիների շրջանում բավականին հետաքրքիր ընտրարշավ է սպասվում: