ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հարցը, թե հնարավոր է` Ալեքսանդր Արզումանյանը եւս հրաժարվի ՀՀ մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած իր հայցադիմումից, մի փոքր վիրավորեց ՀՀ նախկին արտգործնախարարին: «Այդպիսի բան չի կարող լինել: Միակ մարդը Հայաստանում ես եմ, որ 2007-ից մինչեւ հիմա ենթարկվում եմ քրեական հետապնդման: Ես տարբեր գործերով եմ դիմել Եվրադատարան եւ սպասում եմ վճիռների` վստահ, որ հաղթելու եմ»,-ասաց պարոն Արզումանյանը` վստահեցնելով, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ նախկին քաղբանտարկյալներից որեւէ մեկը չի հրաժարվելու իր ներկայացրած հայցերից` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:




Լրահոս