Օլիգարխը միլիոններ է ծախսում հակամայդանի չեզոքացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում նոր տվյալներ են հրապարակվել այն մասին, թե ինչպես են Ուկրաինայի օլիգարխները լուծում այն մարդկանց հարցերը, ովքեր դուր չեն գալիս Կիևի նոր իշխանություններին: Այսօր YouTube-ում միանգամից երկու սենսացիոն հեռախոսազրույցի ձայնագրություն է հրապարակվել:

Դրանցից մեկում ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին զգուշացնում է Գերագույն ռադայի դեպուտատ, «Հարավ-արևելք» հասարակական շարժման առաջնորդ Օլեգ Ցարյովին, որ նրա գլխի դիմաց մեկ միլիոն դոլար պարգևավճար է առաջարկվում:

Բացի այդ՝ Կոլոմեյսկին խորհուրդ է տալիս Ցարյովին պահպանել իրեն և իր հարազատներին ու համախոհներին: «Դու նրանց խորհուրդ տուր այստեղից …(հայհոյանք): Որոհետև մենք նրանց կախելու ենք հրապարակում», – զգուշացնում է օլիգարխը:

Ըստ հրապարակված տվյալների՝ այդ խոսակցությունը տեղի է ունեցել մայիսի 9-ին:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ մայիսի սկզբին անհայտ անձինք փորձել էին հրկիզել Ցարյովի տունը:

Բացի այդ, հաքերները համացանցում ևս մեկ ձայնագրություն են տեղադրել, որը վերաբերում է Օդեսսայի դեպքերի զարհուրելի մանրամասներին: Դրանից կարելի է եզրակացնել, որ Կոլոմոյսկին պատվիրել էր Օդեսսայում Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների դեմ հաշվեհարդարը. տեղեկացնում է vesti.ru-ն:




Լրահոս