
Քիչ առաջ 1in.am-ը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ Ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննարկման ստորաբաժանումների երկու տասնյակից ավելի ծառայողներ:
Տեղեկությունը ճշտելու նպատակով, Armlur.am-ը կապ հաստատեց Ոստիկանության Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից հաստատեցին տեղեկությունը, հավելելով, որ աշխատանքից ազատման հրամանը պայմանավորված է համակարգում իրականացվող բարեփոխումներով: