ՃՇՏԻ` ԿԱՍԻ Ունե՞ք արդեն կայացրած որոշում` մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին ՕԵԿ-ական Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն, պատասխանեց. -Որ հենց հիմա ասեմ, պատասխանեմ, սխալ կլինի, 100 տոկոսով չեմ որոշել: Հենց որոշեմ, կասեմ: -Ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, ե՞րբ կորոշեք: -Փետրվարի մեջ որոշում կկայացնենք, կասեմ: -Ինչ-որ բան կա՞ պատգամավորի աշխատանքում, որը Ձեզ դուր չի գալիս, դրա համար էլ չեք ցանկանում նորից պատգամավոր դառնալ: -Դե չէ՛, ինչի՞ պտի տենց բան ըլնի: Տենց ոչ մի մտածելու բան չունեմ, ուղղակի որոշելու բան ունեմ: -Ուղղակի դեռ Գագիկ Ծառուկյանի հետ չեք ճշտել, դրա համար էլ չեք շտապում, այո՞: -Հա՛, հա՛: Ճշտեմ` կասեմ, թաքուն չեմ պահի: