ՉԻ՞ ՃԱՆԱՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունը շոշափվում է վերջերս Ալավերդի քաղաքում տեղի ունեցած աղմկոտ սպանության հետ: Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 12-ին` ժամը 13:55-ին, Ալավերդու քաղաքապետարանի դիմաց 24-ամյա Վասիլ Շահվերդյանը կրակոցներով սպանեց 36-ամյա Գագիկ Կիլինկարովին: Ըստ Ալավերդիում պտտվող լուրերի` Նալբանդյանը Գագիկի եղբոր` Արմենի հետ ժամանակին լուրջ խնդիրներ է ունեցել, եւ հիմա Արմենը բանտում է: Մեր հարցին, թե ինչու է Գագիկի մահվան փաստը կապվում իր անվան հետ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Բնականաբար, դա որեւէ ձեւով իրականությանը չի համապատասխանում: Իսկ ով շոշափում ա, իրա՛ն հարցրեք, ես չգիտեմ` ով ա էդ կարգի ստեր հորինում, ես երբեւիցե նման խնդիր չեմ ունեցել, ես չեմ ճանաչում Գագիկին եւ ոչ էլ նրա եղբորը»:




Լրահոս