Հայաստանն ու Ղրղըզստանը հայց են ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵվրԱզԷՍ) անդամակցելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ղրղըզական «ԿիրԹԱԳ» գործակալությունը, Բիշքեկի միջազգային ֆինանսական ֆորումում հայտարարել է Միջազգային բանկային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մարիչևը:
«Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին Աստանայում: Միությանն անդամակցելու հայց ներկայացվել է Հայաստանի և Ղրղըզստանի կողմից: ԵվրԱզԷՍ-ի ընդլայնումը ավելի մեծ հնարավորություններ կտա դրա կազմի մեջ մտնող երկրների տնտեսությունների ամրապնդման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ պայմանագիրը թեև դեռ կատարյալ չէ , բայց «փորձագետները կշարունակեն ուսումնասիրել և ուղղումներ մտցնել անգամ դրա ընդունումից հետո»:
«Բացի այդ, այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում Շանհայի համագործակցության կազմակերպության Զարգացման բանկ և Զարգացման հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, ինչը մեծ օժանդակություն և հսկայական ռեսուրս կլինի Մաքսային միության անդամ-երկրների տնտեսությունների աջակցության համար»,- ասել է Մարիչևը:
Շարունակությունը՝ 1in.am-ի նյութում: