Որոշ ժամանակ առաջ պաշտոնանկ արվեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը: Նա պաշտոնից հեռացավ «սուսուփուս»: «Ժողովուրդ»-ն օրեր շարունակ զանգահարում էր Տեր-Սահակյանի հեռախոսահամարին, սակայն այն անհասանելի էր: Երեկ մենք զանգահարեցինք նրա բնակարան` պարզելու, թե ի վերջո, ինչով է զբաղված պարոն Տեր-Սահակյանը, եւ արդյոք այլ աշխատանքի առաջարկ չի ստացել: Մեր այն հարցին, թե ինչով է զբաղված, նախկին ոստիկանապետն ասաց. «Ես մեկնաբանություններ չունեմ»: Փորձեցինք այլ հարցերի միջոցով որեւէ բան իմանալ նախկին ՌՈ պետի մասին, սակայն վերջինս համառորեն հրաժարվում էր պատասխանել` կրկնելով. «Մեկնաբանություններ չունեմ»:
NO COMMENT
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ