
Մոտ 50 հազար գալոն նավթ է թափվել Լոս Անջելեի փողոցներում Օտուոտեր Վիլիջ շրջանում խողովակի պայթյունից, տեղեկացնում է rosbalt.ru-ն:
20-դույմանոց խողովակաշարը ճաքել է տեղական ժամանակով 12:15-ին, ինչից հետո վառելիքի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:
Նավթը տարածվել է 1,5 կմ-ի վրա: Որոշ հատվածներում նավթի մակարդակը հասնում է կես մետրի, տեղեկացնում է Газета.Ru-ն:
Միջադեպը կաթվածահար է արել մոտակա խանութների և ընկերությունների աշխատանքը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ամերիկյան Կոլորադո նահանգում գնացքը ռելսերից դուրս գալու պատճառով վեց ցիստերն շուռ էր եկել և նավթի մի մասը թափվել էր: