
Քաղաքային հեռախոսակապը հետզհետե պատմության գիրկն է անցնում:
Ամեն դեպքում, եթե այդպիսիք մեր բնակարաններում պահպանվում են, ապա զանգերի քանակը կտրուկ կրճատվել է:
Armlur.am-ի հարցումները ապացուցեցին վերոնշվածը:
Պարզվեց, որ երիտասարդ սերունդը շատ քիչ է օգտվում քաղաքային հեռախոսից, իսկ ավագներն էլ լարային հեռախոսի անհրաժեշտությունը պայմանավորում են անցյալի սովորույթով, և ասենք, կարճ հաղորդագրություններ գրել չկարողանալով:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան