Իրկուտսկում ծնողները տանից դուրս են արել 5-ամյա որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրկուտսկի շրջանի ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես է 5 տարեկան երեխան գիշերվա կեսին հայտնվել դաշնային մայրուու վրա:

Շեպեխով քաղաքի ոստիկանություն փոքրիկին հասցրել է մեքենայի վարորդ մի կին, ով երեխային նկատել էր M55 ավտոճանապարհի եզրին: Երեխան ոստիկաններին հայտնել է իր անունը և տեղեկացրել, որ ծնողները նրան տանից դուրս են արել:

Տղայի ծնողներն ուշքի են եկել միայն հաջորդ օրը: Առավոտյան՝ ժամը 11-ին մոտ, նրանք ոստիկանությանը հայտնել են, որ երեխան կորել է: Սակայն պատասխանել հարցին, թե ինչպես է իրենց որդին հայտնվել փողոցում, ծնողները չեն կարողացել: Նրանք միայն բացատրել են, որ երեխան իրեն լավ չի պահել և այդ պատճառով պատժվել է: Ծնողների խոսքով՝ նրանք երեխային ուղարկել են քնելու, իսկ երբ հայտնաբերել են, որ նա կորել է, փորձել են նրան ինքնուրույն գտնել:

Թե ինչպես է դեպքը եղել իրականում, կպարզի ոստիկանությունը: Առայժմ հայտնի է միայն, որ ընտանիքը բնակվում է Չիստիե Կլյուչի ավանում և գտնվում է պրոֆիլակտիկ հաշվառման մեջ:




Լրահոս