ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծամասնականը վերացնելով` տարածքների հետ կապը, փաստորեն, ոչ միայն փոքրացնելու ենք, այլեւ հասցնելու ենք մինիմումի»:

Մկրտիչ Մինասյան

Այս խոսքերն ասում է մի մարդ, որին դժվար թե իր հարազատ ընտրատարածքում, ընկերական շրջապատից դուրս, մարդիկ ճանաչեն: Այնպիսի տպավորություն է, որ Մինասյանը կոտորվել է իր ընտրատարածքի հոգսերը հոգալով, հիմա էլ էն «փիս» ընդդիմությունը որոշել է առաջարկել այնպիսի ընտրակարգ, որ պատգամավորները խորհրդարան մտնեն միայն կուսակցության ընտրացուցակներով: Հետաքրքիր է` ինչն է խանգարում օրինակ Մկրտիչ Մինասյանին, որ իր կապը պահի ընտրողների հետ: Թե՞ կապից դուրս գալը նրա մոտ սովորույթ է: Ամեն դեպքում, լավ չէ, որ սեփական շահը մարդը փորձում է փաթաթել պետության վզին:




Լրահոս