
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնապես կոչ են արել սեփական քաղաքացիներին դադարել համբուրվել ուղտերի հետ:
Երկրում մեծ թափ է հավաքել «անապատի նավերի» կողմից տարածվող վիրուսը: Սակայն, բեդվինները ծիծաղում են այս խնդրի վրա, ասելով, որ չեն դադարելու համբուրել ուղտերին. հայտնում է Mirror-ը:
Ուղտերը տարածում են վտանգավոր վարակ, որը կոչվում է «մերձավորարևելյան շնչառական սինդրոմ կորոնովիրուս» կամ MERS-CoV: Բժիշկները խորհուրդ են տալիս ոչ միայն չհամբուրվել ուղտերի հետ, այլև՝ շփվել նրանց հետ բացառապես ձեռնոցներ հագած, ինչպես նաև՝ չուտել այդ կենդանիների միսը և չխմել նրանց կաթը: Սակայն բեդվիններին դրանով դժվար է վախեցնել: Նրանք այնքան են սիրում իրենց ուղտերին, որ նույնիսկ համբուրվում են նրանց հետ տեսախցիկների առջև: