Էս ի՞նչ եք խոսում, տեղեկացե՛ք, նոր խոսե՛ք. Աշոտյանի պոռթկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Քննարկման ժամանակ տարբեր տեսակետներ եղան:

Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարծիք էր հայտնել, թե այս օրենքը վնասում է կրթությանը: Այս դիտարկումն արդեն բարկացրեց ԿԳ նախարարին:

«Ի՞նչ ենք բերել, ո՞ւր հասանք: Ընթացակարգեր ենք քննարկում՝ ծանոթ չլինելով, մրցույթներով հետաքրքրված չլինելով, խոսում ենք, որ ինֆորմացիան սփռված չի՝ չտեղեկանալով, որ նախօրոք հայտարարվում է մրցույթների մասին: Էս ի՞նչ եք խոսում, տեղեկացե՛ք, նոր խոսե՛ք: Մամուլում տեսե՞լ եք նման բան, մի քաղաքացի բողոքել ա՞, որ սարքել եք՝ վերջին հինգ տարվա մեջ բողոք չունենք: Ի՞նչ եք քննադատում, ի՞նչ ընթացակարգ եք փոխում, որին ծանոթ չեք», – նշեց նա:

Նախարարն ընդգծեց, որ այս հարցը բացարձակ կապ չունի զորակոչի և մնացածի հետ, եթե անգամ կապ էլ ունենա, ինքն ուրախ է:

«Եթե կան առաջարկներ, ունեք ինֆորմացիայի կարիք, ես ձեզ ցուցակները տամ, գնացե՛ք, ճշտե՛ք՝ ոնց են ընդունվել, խի են ընդունվել, ես նման խնդիր չունեմ»- հայտարարեց նա:




Լրահոս