
Լատվիայի պատգամավորներն օրենք են ընդունել, որը քրեական պատասխանատվություն է սահմանում ցեղասպանության հերքման համար:
Քրեական օրենսգրուքում նման լրացումների օգտին քվեարկել է սեյմի 56 պատգամավորներ, դեմ` 22-ը, ձեռնպահ է մնացել մեկը:
Փոփոխված օրենքը պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանության, մարդկության, խաղաղության դեմ կատարված կամ զինվորական հանցագորգծությունների հրապարակային գովաբանման, հերքման, արհամարման կամ արդարացման համար: Այդ հանցագործությունների թվին է դասվել նաև Լատվիայի և նրա բնակիչների դեմ ԽՍՀՄ-ի կամ նացիստական Գերմանիայի կողմից իրականացված ցեղասպանությունը կամ զինվորական հանցագործությունները:
Օրենքով նախատեսվող պատիժը կարող է լինել մինչև հինգ տարվա ազատազրկում, կամ ավելի կարճաժամկետ ազատազրկում, հարկադիր աշխատանքներ ու դրամական տուգանք, տեղեկացնում է Интерфакс-ը: