
Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը ազատվել է պաշտոնից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով, որոշում է կայացրել Եղիշե Կիրակոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։