
Ինչպես հայտնի է, կառավարությունը քաղաքական ուժերին առաջարկել է իրենց ծրագրերը ներկայացնել: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն արդեն ներկայացրել են առաջարկները:
ՀԱԿ խմբակցության պատգամավորներն էլ հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում ո՛չ բանակցել, ո՛չ էլ քննարկումներ անցկացնել ներկայիս Կառավարության հետ:
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք սպասում են Կառավարության ծրագրին, որպեսզի այն քննարկեն և որոշում կայացնեն:
«Մենք պետք է նախևառաջ ստանանք ծրագիրը, նայենք, քննարկենք, նոր որոշում կայացնենք», – նշեց նա:
Հիշեցնենք, որ Կառավարությունն իր ծրագիրը խորհրդարանին կներկայացնի մայիսի 19-ից մեկնարկող հերթական քառօրյայի ընթացքում: