ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ»-ին մեր մասնակցությունը դարձել է կարծես հույժ կարեւոր մի հարց: Ամիսներ շարունակ քննարկվում էր Բաքու գնալ-չգնալը, բայց այդպես էլ ոչ մի որոշում չկայացվեց: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ Երեւանում դեռ չեն որոշել` կմասնակցեն 2012-ին կայանալիք երգի միջազգային մրցույթին, թե ոչ. «Մենք անվտանգության երաշխիքներ ենք պահանջել մեր պատվիրակության համար, բայց դեռ ոչ մի պատասխան չենք ստացել»: «Եվրատեսիլ»-ի անցկացման պատասխանատու Սիետսե Բեքերն էլ ավելացրել է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի վարչապետն անվտանգության երաշխիք է խոստացել բոլոր պատվիրակություններին: Բեքերը նաեւ հավելել է, որ EBU-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում, քանի որ դա իրենց գործառույթը չէ: Թե այսքանից հետո ինչ կորոշի Հ1-ի խորհուրդը, պարզ կդառնա առաջիկայում:




Լրահոս