Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ներմուծվել ավելի քան 11,3 հազար մարդատար ավտոմեքենա: Այս ցուցանիշը 3,6 միավորով կամ 46,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մեկ տարում առավել բարձր աճ է գրանցվել համեմատաբար ցածր մաքսային արժեք ունեցող մեքենաների ներմուծման մեջ:
Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուց հետո ակտիվորեն խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո ներկրվող մեքենաների մաքսատուրքերը կտրուկ կբարձրանան: Մեքենաների ներկրման ավելացումը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կապում է հենց այդ մտավախության հետ:
«Սպասում էին, որ Մաքսային միություն մտնելու ձևաչափով գները պետք է բարձրանային, բերում են, որ հետո շահեն», – նշեց նա:
Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո մեքենաների մաքսատուրքերը չեն ավելանա:
«Այդ 900 զգայուն ապրանքների մեջ մեքենաների մաքսատուրքի հարցը լուծված է», – հայտարարեց նա:
Մելքումյանը նաև հայտնեց, որ ավելացել է միայն ոչ թանկարժեք մեքենաների ներկրումը, քանի որ մարդիկ չեն ցանկանում ավել գումար ծախսել մաքսատուրքերի վրա:
Թվային տվյալներ ներկայացնելով` 2012-2013թթ. և մինչև այդ տարեկան 600-700 թանկարժեք մեքենա էր գալիս, իսկ հետո այդ թիվը նվազեց` դառնալով 50 և 90:
«