Խոյ. Օրը թեթև և հաճելի է սկսում, և ձեր բախտը շատ հարցերում բերում է: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե ինչին կարելի է ձեռնամուխ լինել, իսկ ինչն էլ մի կողմ դնել, կամ հանձնարարել մեկ ուրիշի: Դա մեծապես օգնում է օպտիմալ օգտագործել ժամանակն ու ուժերը:
Լավատեսությունը ձեզ լրացուցիչ հմայք է հաղորդում, այսօր ձեր հանդեպ անթաքույց հետաքրքրություն են դրսևորում անգամ նրանք, ովքեր ժամանակին նախընտրում էին ձեզանից հեռու մնալ: Օրը միանգամայն հարմար է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ ժամանակի հետ բացասական միտւմների ազդեցությունը խորանում է:
Ցուլ.Բարդ օր է, սակայն` ոչ զերծ հաճելի պահերով: Ձեր խնդիրն է առավելագույնս օգտագործել դրական միտումների ազդեցությունը: Բաց մի թողեք այն, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Նախապատվությունը տվեք դրանց, այլ ոչ թե` կասկածելի ձեռնարկումներին, որոնք այսօր կարող են ձեզ գայթակղիչ թվալ:
Հարմար օր է այն բանի համար, որպեսզի վերջապես ձեր մեջ ուժ գտնեք զերբազատվելու ավելորդ բաներից, ինչպես նաև իրականացնելու հարաբերությունների վերազննում` հասկանալու համար, թե դրանցից որն է ձեզ համար ուղղակի ժամանց, որը` սովորույթի հարց, իսկ որը` լուրջ շարունակություն ենթադրող:
Երկվորյակներ. Օրը շատ թեթև և հաճելի է թվում, սակայն ձեր լավատեսությունը միշտ չէ, որ արդարացված կլինի: Դուք հակված եք գերագնահատելու ձեր հնարավորությունները, և առաջին հերթին` ֆինանսական, ինչն էլ հանգեցնում է կորուստների և չարդարացված ծախսերի:
Դրանից բացի, դուք միտված եք ձեռնամուխ լինել այնպիսի գործերի, որոնք միայնակ չեք կարող հաղթահարել, դրա հետ մեկտեղ էլ մերժում եք ցանկացած առաջարկվող օգնություն: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, տանը դուք ձեզ շատ ավելի հարմարավետ կզգաք:
Օրը հարմար է երիտասարդ կանանց հետ շփումների, գեղեցկության սրահներ այցելելու, շոփինգի համար: Կարելի է հնաոճ իրեր և արվեստի գործեր գնել:
Խեցգետին. Անհարթ օր է, երբ հաղթանակները փոխարինվում են անհաջողություններով, իսկ տրամադրությունն էլ խիստ անկայուն է: Դուք մասամբ հաճույք եք ստանում տեղի ունեցող իրադարձություններից, ձեզ դուր է գալիս բարդ խնդիրներ լուծելը, դժվարություններ հաղթահարելը:
Շրջապատի մարդկանց դժվար է հարմարվել ձեր կյանքի ռիթմին, ինչն էլ հանգեցնում է տարաձայնությունների և վեճերի: Դուք չեք ստանում աջակցություն այն մարդկանցից, ում անվերապահ ըմբռնմանը սովոր եք եղել:
Եթե դուք ցանկանաք որևէ մեկին դուր գալ, ապա դա ձեզ անպայման կհաջողվի, սակայն թողած տպավորությունը շատ արագ հօդս կցնդի, եթե դուք չփոխեք ձեր վարքագիծը: Կարելի կոկետություններ անել, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է:
Առյուծ. Օրը հաջող ընթացք կունենա: Ձեր հաջողությունները ավելին են, քան դուք ենթադրում էիք: Բոլորի աչքում դուք հաճելի զրուցակից եք և ուշադիր ունկնդիր:
Օրը բարենպաստ է ինչպես նոր ծանոթությունների, այնպես էլ` հին ընկերների հետ շփվելու առումով: Ընտանեկան գործերը դժվար կլինի միայնակ հաղթահարելը, այնպես որ ավելի լավ է դիմեք մտերիմների օգնությանը, ովքեր ձեզ հուսախաբ չեն անի:
Բարձր է ստեղծագործական ներուժը, ձեր մի շարք գործողություններ և մտահղացումներ բավական օրիգինալ են, և շրջապատին դա դուր է գալիս: Այսօր կարելի է անսովոր իրեր, վառ գույնի ակսեսուարներ և ինտերիերի ապրանքներ գնել:
Կույս. Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Դուք արթնանալու եք ոչ լավագույն տրամադրությամբ և դեռ երկար ժամանակ ձեր տեղը չեք գտնելու:
Մանրուքները բավական են, որպեսզի դուք դուրս գաք հունից, սակայն դուք առավել սուր եք վերաբերվում այն իրողությանը, որ որոշ ձեր ցանկություններ ձեր ուզած ձևով չեն իրականանում: Եթե ուզում եք, որ ինչ-որ բան լավագույն ձևով արված լինի, ապա պետք է դա անեք ինքներդ:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումները կսկսեն թափ հավաքել, կյանքը դառնում է ավելի թեթև և հեշտ: Հնարավոր է անսպասելի հրավեր` ստանալով այն, դուք հիանալի ժամանակ կանցկացնեք հաճելի միջավայրում:
Կշեռք. Օրը դասավորվում է բավական լարված, բարեբախտաբար դուք ընկերներ ու օգնականներ ունեք, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի դուք հաղթահարեք դժվարություններ առանց լուրջ բարդությունների:
Կարող է անցյալին վերադառնալու, ինչ-որ խզված կապերը վերականգնելու ցանկություն առաջանա: Սակայն պետք է հիշել, որ դժվար թե ձեզ հաջողվի սխալների կրկնվելուց խուսափել` բոլոր խնդիրները նորից վերադառնալու են, ընդ որում` ընդունելով ավելի լուրջ բնույթ:
Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցեր, առավել ևս պետք չէ խոստումներ տալ` դրանք իրականացնելն այսօր գրեթե անհնար է: Ինչով էլ զբաղվեք, ուշադրություն դարձրեք մանրուքների վրա` դրանցից այսօր շատ բան է կախված:
Կարիճ. Հարմար օր է տարբեր մարդկանց հետ ամենատարբեր բնույթի շփումների համար: Հատկապես պետք է նախընտրեք այն մարդկանց, ում դուք կարող եք ինչ-որ բան սովորեցնել: Այսօր հենց’ դրանք են այն անձինք, ովքեր հետագայում կարող են դառնալ ձեր դաշնակիցը կամ մտերիմ ընկերը:
Լավ են անցնում ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, սակայն նրանք հետ դուք ոչ մի կերպ չեք կարողանում անկեղծ լինել: Նման օրերին դժվար է ինչ-որ բան թաքցնելը, դուք պահերով ակամայից բացում եք ուրիշների գաղտնիքները, ինչը կարող է անախորժությունների լուրջ հիմքեր ստեղծել:
Պլաններ կազմելիս դուք շատ եք տեղ տալիս ձեր երևակայությանը, իսկ իրերի իրական դրությունն անտեսում:
Աղեղնավոր. Օրը բավական բարդ է դասավորվում, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ դուք դատապարտված եք ձախողման: Ողջ բանը նրանում է, որ դուք պետք է ճիշտ ընտրեք ձեր զբաղմունքը, և այդ հարցում ոչ միայն հենվեք ձեր ենթագիտակցության վրա, այլև` սթափ դատողության:
Հարմար օր է երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Դժվար թե հաջողության հասնեք այնպիսի գործերում, որոնցում ձեր միակ նպատակը անմիջապես եկամուտ ստանալը լինի:
Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր թյուրիմածությունները, քանի որ եթե կենտրոնանաք դրանց վրա, ապա տրամադրությունն անպայման կփչանա, ինչն էլ թույլ չի տա առողջ ու սթափ որոշումներ կայացնել:
Այծեղջյուր. Այս բավական հանգիստ օրը դժվար թե կապված լինի որևէ էական իրադարձության հետ: Կարող են տագնապալի թվալ հեռվից եկող լուրերը, սակայն շատ շուտով պարզ կդառնա, որ տագնապելու որևէ լուրջ առիթ չկա:
Այսօր արժե կարգավորել ֆինանսական գործերը` սեփական եկամուտների և ծախսերի վերլուծությունը կօգնի խուսափել անտեղի ծախսերից: Բարենպաստ օր է բազմամարդ միջոցառումներ այցելելու համար;
Եթե դուք ցանկանաք ձեր անձի շուրջ ուշադրություն հրավիրել և նոր ծանոթություններ հաստատել, ապա դրանում մեծ հաջողությունների կհասնեք, քանի որ ձեր հմայքին դիմանալն այսօր շատ դժվար է, և շատերն ուղղակի սպասում են պահին` ձեզ հետ շփվելու:
Ջրհոս. Ֆինանսական առումով լավագույն օրերից չէ: Փողերը հոսում են մատների արանքից և չեն խոստանում վերադառնալ տեսանելի ապագայում:
Բոլոր այն իրերը, որ այսօր կգնեք, դժվար թե արդարացնեն ձեր սպասումները, և շատ շուտով մտածելու եք այն մասին, թե ինչպես դրանցից ձերբազատվեք: Կենսական ներուժը ցածր է և դուք հոգնում եք սովորականից ավելի շուտ: Դրա հետ մեկտեղ, օրը բավական հարմար է ընկերների հետ հանդիպելու, տանը հյուրասիրություն կազմակերպելու համար: Լավ օր է փոքր ուղևորության համար, սակայն պետք է նախընտրեք այնպիսիք, որ դուք նստած չլինեք ղեկին:
Այսօր կարելի է և պլանավորել ընտանեկան հանգիստը:
Ձկներ. Այսօր ձեզ բավական բարդություններ են սպասում, քանի որ ողջ օրվա ընթացքում բացասական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Սակայն կեսօրին դուք հնարավորություն կունենաք շտկել իրավիճակը, ուղղորդել իրադարձությունների զարգացումը` ձեզ համար ավելի բարենպաստ հունով:
Օրը հարմար է գեղեցիկ իրեր գնելու համար, սակայն միայն այն պայմանով, որ դրանք չպետք է թանկ լինեն: Շփման մեջ խնդիրները ծագում են այն պահին, երբ դուք անհրաժեշտ չեք համարում թաքցնել ձեր զգացմունքները և պնդում եք ձեր ամեն մի ցանկության անհապաղ կատարում:
Մտերիմները զարմացած են ձեր եսասիրությունից, դրա հետ մեկտեղ էլ սուր են արձագանքում ձեր ամեն մի վարքագծին: