
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հանդիպում է ունեցել «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:
Sport Mediaset-ի հաղորդմամբ` մասնագետները բանակցություններ են անցկացրել թուրինյան ակումբի կիսապաշտպան Արթուրո Վիդալի` «Յունայթեդ»-ի կազմ հավանական տեղափոխության վերաբերյալ:
Վերջինս վաղուց է հետաքրքրվում ֆուտբոլիստի ծառայություններով, բայց նրանց առայժմ չի հաջողվում համաձայնության գալ գործարքի շուրջ:
Իտալիայի գործող չեմպիոնը դեմ չէ բաժանվել Վիդալից, սակայն նրա տրանսֆերի դիմաց կպահանջի ոչ պակաս, քան 50 մլն եվրո: