Երբ որեւէ կատարողի երգեր սկսում են երգել կարաոկե ակումբներում, դա վկայում է, որ կատարողը սիրված է, իսկ երգն էլ` հաջողված: The Press Association-ի փոխանցմամբ` տարվա ընթացքում կարաոկեի սիրահարներն ամենից հաճախ պատվիրել են բրիտանացի փոփ երգչուհի Ադելի երգերը: Յուրաքանչյուր չորրորդ այցելու ցանկացել է երգել հենց նրա երգացանկից: Բրիտանացի այս երգչուհին գրավել է երաժշտական մրցանակաբաշխությունների բոլոր հնարավոր առաջին հորիզոնականները: 2011-ին լույս տեսած նրա ձայնասկավառակն այս պահին աշխարհում ամենաշատ վաճառվածն է: Ադելի վարկանիշն ամենաբարձրն է: Թե որն է երգչուհու ֆենոմենը, շարունակում է մնալ չբացահայտված:
ԱԴԵԼԻ ՖԵՆՈՄԵՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ