«Օսկարն» այսօր դարձավ 85 տարեկան (լուսանկար)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված կինոաշխարհի ամենահեղիանակավոր Օսկարի առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1929 թ. մայիսի 16-ին Լոս Անջելեսի հոլիվուդյան «Ռուզվելտ օթելում»:

Այն ժամանակ մրցանակները դեռևս «Օսկար» անվանումով չէին ներկայացված, նրանք ստանում էին, այսպես կոչված, «Շնորհավորական արձագանքներ» (անգլ.՝ Honorable Mention)։ Արարողությունը տևել է 15 րոպե, որին ներկա էգտնվել 250 հոգի։ Տոմսը արժեցել է 5 դոլար։

Արարողությունը վարել է այն ժամանակների ամենաճանաչված ամերիկյան դերասաններից մեկը՝ Դուգլաս Ֆերբենքսը։

200px-1stOscars_1929

Ֆիլմեր, որոնք ներկայացվել են ամենաշատ անվանակարգերում

  • 5 անվանակարգ` «Յոթերորդ երկինք»
  • 4 անվանակարգ` «Արևի ծագումը»
  • 2 անվակարգ «Թևեր», «Ամբոխ» և «Սեդի Թոմպսոն»

Ֆիլմեր, որոնք ստացել են ամենաշատ մրցանակներ

  • 3 մրցանակ «Յոթերորդ երկինք» և «Արևի ծագումը»
  • 2 մրցանակ «Թևեր»

Հատուկ մրցանակներ

  • Չառլի Չապլինը ստացավ հատուկ մրցանակ «Ունիվերսալ հանճարեղության համար, դերասանական խաղի, սցենարի, ռեժիսուրայի և պրոդյուսերության համար» «Կրկես» ֆիլմի համար (անգլ.՝ For versatility and genius in acting, writing, directing and producing «The Circus»)»:
  • Warner Brothers կինոընկերությունը ստացավ մրցանակ «Ջազի երգիչը ֆիլմի ստեղծման համար, այն առաջին ձայնային ֆիլմն էր, որը հեղափոխություն մտցրեց կինոարդյունաբերությունում» (անգլ.՝ For producing The Jazz Singer, the pioneer outstanding talking picture, which has revolutionized the industry)»:




Լրահոս