Սպորտի նոր նախարար Գ․ Ղազարյանը դարակազմիկ որոշում է կայացրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը  գրում է. «Սպորտի եւ երիտասարդության նոր նախարար Գաբրիել Ղազարյանը իր ներկայացման օրը եւեթ կայացրել է իր  դարակազմիկ որոշումը. նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակել Յուրի Վարդանյանի կողմից աշխատանքից ազատված աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանին:

Հիշեցնենք, որ կառավարության նիստի ժամանակ Վարդանյանը հայտարարել էր, որ Էլոյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, հետո պարզվել էր, որ նա դիմում չի գրել, եւ դիմել էր դատարան: Մեր աղբյուրները չասացին` Էլոյանին ընդունելիս նա նոր դիմում գրե՞լ է, թե՞ ոչ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս