Գալուստ Սահակյանը միջակություն չի սիրում․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ներկա գտնվելով Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» գրքի շնորհանդեսին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասել է. «Ճիշտն ասած, ես փորձել եմ գրել, բայց ինձ զգուշացրին, որ միջակ բանաստեղծ կդառնամ, իսկ ես միջակություն չեմ սիրում»։

«ՉԻ»- Կարծում ենք՝ պետք է անհապաղ լրագրողական հետաքննություն սկսել, պարզել, թե հատկապես ով է Գալուստ Սահակյանին հետ պահել պոեզիայով զբաղվելուց եւ խստորեն պատժել այդ չարագործին։ Գալուստ Սահակյանը միջակ բանաստեղծ կդառնար , թե ոչ՝ հայտնի չէ, բայց քաղաքական դաշտի գլխին պատուհաս հաստատ չէր դառնա։ Եվ ընդհանրապես, ավելի լավ է մարդ պատգամավորական հակումներով բանաստեղծ դառնա, քան բանաստեղծական հակումներով պատգամավոր»։

 Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս