«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Արարատի մարզի գյուղեր և ցրտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել էր աշխատանքներ տանել նրանց վարկերի մարման ժամկետները երկարացնելու ուղղությամբ։
Երեկ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեզ հայտնեց, որ արդեն մոտ 4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ 3 հազար 500 տնտեսությունների, և այդ վարկերի ծավալը պետք է հասնի 8.9 միլիարդի։ Ինչ վերաբերում է մարման ժամկետների երկարաձգմանը, ապա ԿԲ նախագահի ասածներից պարզ դարձավ, որ նման գործընթաց գոնե առայժմ չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։