«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի եզրափակիչի արդյունքները, հետո՝ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան, Շառլ Ազնավուրի համերգը, ապաեւ՝ Գյումրու տեխնոպարկի շուրջ անհասկանալի աղմուկը կարծես մոռացության տվեցին նախորդ շաբաթվա մի իրադարձություն, որը սակայն պետք չէ դեռ երկար աչքաթող անել:
Խոսքս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի մի, բառիս բուն իմաստով՝ ցինիկ ու սադրիչ հայտարարության մասին էր, որ նա արել էր Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում. «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը» (Տե՛ս «Ազատություն» ռադիոկայանի կայքում՝ http://goo.gl/j1VH6t): Ավելին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մայիսի 9-ին Վոլինկինը հայտարարել է, թե իր խոսքերը երբեք հետ չի վերցնի (http://goo.gl/xC0AMD):
Վոլինկինը սովետ վերդարձող կամ արդեն վերադարձած Պուտինյան վերնախավի տիպիկ ներկայացուցիչ է: Իսկ Պուտինի եւ նրա շրջապատի աչքին ամենուր լրտեսներ են երեւում: Սրանց թվում է, որ եթե դու քննադատում ես Պուտինին, Ռուսաստանի վարած քաղաքակնությունը, ասենք, Ուկրաինայում, ուրեմն արտասահմանյան գործակալ ես, սրանք կարոտում են «նարոդ ի պարտիա եդինիյ» սովետական սուտ կարգախոսը, սրանք բանտեր են գցում ցանկացած այլախոհի… Դա է պուտինյան Ռուսաստանը՝ «ծյունիգ» արած ԽՍՀՄԸ: «Ծյունինգն» էլ՝ մի քանի կուսակցությունների հանդուրժումն է: Որիշ ոչինչ
Բայց, թքա՛ծ՝ իրենք՝ իրենց երկիրը, ուզում են թող այլախոհներին ցցի վրա նստեցնեն կամ վերականգնեն ստալինյան ճամբարները: Բայց սրանք որոշել են նաեւ ուրիշներին քարշ տալ իրենց ճանապարհով:
Մանրամասնները թերթի այսօրվա համարում