Ծիրանն այս տարի հնարավոր է միայն «բժշկական դեղատոմսով» ձեռք բերել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գարնանային ցրտահարությունների պատճառով այս տարի վնասվեց շուրջ 9.185 հեկտար տարածք` հատկապես լրջորեն վնասվեցին ծիրանենիների այգիները: Մասնագետների կանխատեսմամբ՝ Արարատյան դաշտի անկրկնելի ծիրանն ամռանը հնարավոր է միայն «բժշկական դեղատոմսով» ձեռք բերել: «Ժողովուրդ»-ն օրերս շրջայցի արդյունքում արձանագրեց, որ հայաստանյան շուկայում հայկական ծիրանին արդեն փոխարինելու է եկել ներկրված ծիրանը: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե այս ընթացքում որքան ծիրան է ներմուծվել Հայաստան: ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանի տեղեկացմամբ՝ «2014-ի հունվար-փետրվար ամիսներին Հարավաֆրիկյան Հանրապետությունից ներկրվել է 35 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից 454 կգ ծիրան է մտել Հայաստան»: Նշենք, որ ներկրված ծիրանի 1 կգ արժե մոտ 2500 դրամ, իսկ փոքր չափաքանակները պայմանավորված են շուկայի փորձնական ստուգումներով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      




Լրահոս