«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով ծնունդով Տավուշի մարզից է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց մարզպետի փոփոխությունը «ճիշտ» որակեց: Հարցին, թե ո՞րն է ճիշտ` Ղուլարյանին պաշտոնանկ անելը, թե Աբովյանին նշանակելը, Մելիքյանը պատասխանեց. «Երկուսն էլ»: Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Մելիքյանի եւ Ղուլարյանի հարաբերությունները մշտապես եղել են լարված, ավելին՝ ժամանակին այդ պաշտոնի վրա «աչք ուներ» անձամբ ՀՀԿ խմբակցության քարտուղարը: Երեկ, սակայն, Գագիկ Մելիքյանը հերքեց այս լուրերը՝ տեղեկացնելով. «Շատ լավ հարաբերություններ եմ ունեցել եւ հիմա էլ լավ հարաբերությունների մեջ եմ»: Նշենք, որ երեկ էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տավուշի՝ արդեն նախկին մարզպետ Ղուլարյանը հերքելով իր պաշտոնանկության մասին լուրերը, ներկայիս մարզպետ Հովիկ Աբովյանի մասին էր ասում, թե «կարգին մարդ ա»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: