Հինգշաբթի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում բացել է նոր թանգարան՝ նվիրված 2001-ի ահաբեկչությանը, որի արդյունքում զոհվել է գրեթե 3000 հազար մարդ:
Ամերիկայի առաջնորդը հիշեցրել է փրկարարների հերոսության մասին, որոնք Ալ Ղաիդայի կողմից առևանգված ինքնաթիռների պայթյուններից հետռ Համաշխարհային առևտրի կենտրոնի «երկվորյակ-աշտարակներում» մնացած հազարավոր մարդկանց կյանք են փրկել:
Սեպտեմբերի 11-ի ազգայի թանգարանում, որը գտնվգում է «երկվորյակ-աշտարակներում» նախկին տեղում, այդ օրը հավաքվել էին զոհերի հարազատները: Երկնաքերները ոչնչացվել էին, երբ ահաբեկիչնեչը հարվածել են դրանց առևանգված մարդատար ինքնաթիռներով: Երրորդ ինքնաթիռը հարվածել էր Վաշինգտոնում գտնվող Պենտագոնի շենքին, իսկ չորրորդը վթարվել էր Պենսիլվանիայում:
Թանգարանը և հուշահրապարակը, որոնք լայն հասարակության համար կբացվեն հաջորդ շաբաթ, կառուցվել են մի քանի տարում: Կառուցապատմանը խոչընդոտում էին հուշարձանի տեսքի վերաբերյալ վիճաբանությունները, բազմաթիվ ուշացումները և մինչ օրս շարունակվող քննարկումներն այն մասին, թե որտեղ պետք է ամփոփվեն որոշ զոհվածների անհայտ մնացած աճյունները՝ նոր կառույցի տակ, թե մակերեսին. հայտնում է «Ամերիկայի ձայնը»: