Հայկական ժամանակ. Նիկոյանը Ղարիբջանյանին սպասարկող մեքենան տվել է երգչուհի Սոֆի Մխեյանի հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական որոշ պատգամավորների շրջանում երեկ քննարկվում էր Աժ նախագահ Սամվել Նիկոյանի քայլերից ևս մեկը: Ըստ պատգամավորների՝ նա ԱԺ դեռևս գործող աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի մեքենան՝ “”Տոյոտա քեմրին””, տվել է Գագիկ Մխեյանին՝ երգչուհի Սոֆի Մխեյանի հորը, ում Ղարիբջանյանի փոխարեն նշանակել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար: Ղարիբջանյանը, ինչպես արդեն թերթը տեղեկացրել է, արձակուրդում է և առաջիկայում այլ աշխատանքի է անցնելու ԱԳն-ում: ՀՀԿ-ական պատգամավորները, երբ տեսել են 007 00  01 պետհամարանիշներով մեքենան, կարծել են թե Ղարիբջանյանն է արձակուրդից վերադարձել, բայց խիստ զարմացել են, երբ տեսել են՝ դրանից Մխեյանն է իջնում: Մխեյանին սպասարկող 31-ն էլ ուղարկել են Աժ գարաժ:  




Լրահոս