
Մայիսի 17ի-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կմեկնի Միացյալ Նահանգներ մի շարք քաղաքներում հանդիպումներ ունենալու հնարավոր գործընկերների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին/մշակութային պահպանությանը, ինչպես նաև գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ: Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո դեսպանը խորհրդակցություններ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատնից: