Հարավային Դակոտայի նահանգի դատարանը մահվան է դատապարտել տղամարդուն, ով նախապատրաստել էր ԱՄՆ-ի 44-րդ նախագահի սպանությունը:
Այդ դատավճիռը կայացվել է ոչ թե նրա նման մտադրության, այլ մեծահասակ կնոջ սպանության համար, ինչը նախագահի դեմ մահափորձի մի մասն էր: 44-ամյա Ջեյմս Մաքվեյը դատարանում խոստովանել է, որ սպանել է 75-ամյա Մեյբլ Շեյնին, որպեսզի տիրանա նրա ավտոմեքենային: Մեքենան չարագործին հարկավոր էր Վաշինգտոն հասնելու համար. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Իսկ արդեն Վաշինգտոնում Մաքվեյը պատրաստվում էր ի կատար ածել Բարաք Օբամայի սպանությունը: Մեղադրական կողմը պահանջում էր Ջեյմս Մաքվեյին դատապարտել ցմահ բանտարկության առանց վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Սակայն դատարանը հաշվի չառավ մեղմացուցիչ հանգամանքները և վճիռ կայացրեց առավել խստությամբ: